Նյարդաբանություն
Ցինկն օգնում է գլխուղեղի աշխատանքի լավացմանը
Ցինկը կարևոր հանքանյութ է, հայտնի մաշկի տոնուսի լավացման ունակությամբ, վերքերի արագ ապաքինմամբ, այն նաև պայքարում է քաղցկեղի զարգացման դեմ և կրճատում մրսածության հիվանդությունների երկարատև ընթացքը:
Վերջերս կատարված հետազոտությունների արդյունքները նույնպես ապացուցել են, որ այս օգտակար նյութը լավացնում է հիշողությունը և նպաստում ճանաչողական գործառույթների լավ կատարմանը: Բացի այդ, գիտնականները փաստում են, որ ցինկը կարևոր դեր ունի էպիլեպտիկ նոպաների վերահսկողության առումով:
Իրենց կատարած հետազոտություններով գիտնականներն առաջին անգամ կարողացել են որոշել ցինկի ազդեցության մեխանիզմը` որպես օգտակար նյութի, որը կարգավորում է հիպոկամպի նեյրոնները, հիշողության լավացման առումով: Ցինկի պահանջի բավարար մակարդակի ապահովումը կարևոր քայլ է գլխուղեղի ճշգրիտ գործառնության համար և կարող է տարեց հասակում կանխարգելել ճանաչողական գործառույթների նվազումը:
Ցինկից զուրկ օրվա սննդակարգը նպաստում է ճանաչողական գործառույթների խանգարմանն ու հիշողության հետ խնդիրներ է առաջացնում:
Գիտնականները հետազոտություն են անցկացրել, որն ուղղված էր ցինկի ազդեցությանը գլխուղեղի գործառույթի ուսումնասիրման վրա:
Լաբորատոր մկների վրա փորձարկումների ընթացքում օգտագործվել է քիմիական նյութ, որը միանալով ցինկին, այն դուրս է բերել կենդանիների գլխուղեղից: Գիտնականները նկատել են, որ հանքանյութի բացակայությունից, նեյրոնների միջև կապը նշանակալիորեն կրճատվել է: Դրա հետ մեկտեղ, հաստատվել է, որ ցինկը կենսականորեն անհրաժեշտ նշանակություն ունի հիպոկամպում նյարդային բջիջների արդյունավետ փոխազդեցության վերահսկման գործընթացում:
Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ նյարդային բջիջներում (վեզիկուլներում) գտնվող ցինկի խտության բարձր մակարդակը նպաստում է դրանց միջև ազդանշանների փոխանցմանը: Հիպոկամպի նեյրոններում ցինկի առավել բարձր խտությունն օգնում է նորմալ մակարդակի վրա պահել սովորելու և հիշողության գործառույթները:
Լաբորատոր մկների գլխուղեղում ցինկի արհեստականորեն կարգավորվող մակարդակի շնորհիվ, հետազոտողները կարողացել են հաստատել, որ վեզիկուլներից ցինկի հեռացումը նույնպես արգելակում է ազդանշանների փոխանցման լավացմանը: Հանքանյութի մակարդակի ավելացման դեպքում, գիտնականներին հաջողվել է էականորեն վերականգնել հիպոկամպի հատվածում նեյրոնների միջև կապը:
Փորձամկների վրա անցկացված այս հետազոտության արդյունքները կարող են կիրառվել նաև մարդկանց վրա: Օրվա սննդակարգում ցինկի անբավարարությունը ներկայումս մեծ խնդիր է դարձել, ինչը վտանգավոր է առողջության համար:
Ցինկի անբավարարությունը ժամանակի ընթացքում կարող է հանգեցնել իմունիտետի իջեցմանը, սեռական գործառույթների խանգարմանը, թուլամտության զարգացման ռիսկի բարձր մակարդակի և ճանաչողական ունակությունների նվազմանը: Ցինկի հիմնական սննդային աղբյուր է լյարդը, տավարի և ոչխարի միսը: Բուսակերներն այս միկրոտարրի ստացման համար սննդակարգում պետք է ներառեն ընկուզեղեն, արևածաղկի սերմեր, ոլոռ: Օրգանիզմում ցինկի մակարդկը պահելու, հիշողության, ճանաչողական գործառույթների լավացման համար, խորհուրդ է տրվում օրական ընդունել 30-50 մգ ցինկ:
13.08.2012 Կարդացեք նաև
05.02.2024
18.04.2023
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ